ՊՆ–ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը

ՊՆ–ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ապատեղեկատվությունը՝ նշելով, որ ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չի բացվել։

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 21-ին՝ ժամը 12։25-15։35-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Ադրբեջանը հայտնել էր, թե իբր հայկական կողմը կրակ է բացել Քարվաճառի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Ավելի վաղ մի քանի անգամ Բաքուն ապատեղեկատվություն էր տարածել, իբր, Նախիջևանի ուղղությամբ հայկական կողմից կրակի մասին։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---