Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Քուվեյթը և արաբական այլ երկրներ ողջունել են ՀՀ կողմից Պաղեստինի ճանաչումը

Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Քուվեյթը և  արաբական այլ  երկրներ ողջունել են ՀՀ կողմից Պաղեստինի ճանաչումը

PanARMENIAN.Net - Մի շարք արաբական երկրներ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Օմանը, Քուվեյթը, Կատարը և այլ, ողջունել են Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումը։

Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳՆ-ն հայտարարությամբ է ողջունել ՀՀ որոշումը:

Եգիպտոսի ԱԳՆ-ն բարձր է գնահատել բարեկամ Հայաստանի աջակցությունը պաղեստինյան արդար դատին` կոչ անելով շարունակել միջազգային հանրության կողմից գնահատված այդ ջանքերը։

Քուվեյթը դա որակել է որպես դրական քայլ, որը կնպաստի հասնելու նրան, ինչը նախատեսված է Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերում և Արաբական խաղաղության նախաձեռնությամբ՝ Պաղեստինի ժողովրդին ինքնորոշման իրավունք տալու և 1967թ. սահմանների հիման վրա անկախ պետություն ստեղծելու վերաբերյալ, հայտնում է Արմենպրեսը։

https://armenpress.am/hy/article/1194291

Իրաքի ԱԳՆ–ն նույնպես ողջունել է Պաղեստինի ճանաչման վերաբերյալ ՀՀ հայտարարությունը:

Հայաստանի որոշումը ողջունել են նաև Օմանի Սուլթանությունը, Պաղեստինի ԱԳՆ-ն, Հորդանանը։

Հունիսի 21–ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Պաղեստինի պետությունը ճանաչելու վերաբերյալ։ Նշվում է, որ Հայաստանը միջազգային տարբեր հարթակներում մշտապես հանդես է եկել պաղեստինյան հարցի խաղաղ և համապարփակ կարգավորման օգտին և պաշտպանել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման՝ «երկու պետություն» սկզբունքը:

Պաշտոնական Երևանի կողմից Պաղեստինի ճանաչումից հետո Իսրայելում ՀՀ դեսպան Արման Հակոբյանը կանչվել է երկրի ԱԳՆ։ Իսրայելի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ նրան կանչել են «խիստ դիտողություն» հայտնելու նպատակով:

 Ուշագրավ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---