Դաղստանում ահաբեկչության հետևանքով մոտ 20 մարդ է զոհվել՝ 15 ոստիկան, քաղաքացիականներ, նաև քահանա24 հունիսի 2024 - 11:30 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 23–ին ՌԴ Դաղստանի Դերբենտ և Մախաչկալա քաղաքներում անհայտ անձինք հարձակվել են սինագոգի, եկեղեցիների և ՃՏՈ հենակետի վրա։ Հարձակման արդյունքում զոհվել է մոտ 20 մարդ, որոնցից 15–ը ոստիկան։ Այդ մասին հայտարարել է Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիկովը։ Զոհերի թվում կան նաև քաղաքացիական անձինք, այդ թվում՝ ՌՈւԵ քահանա։ Դաղստանում եռօրյա սուգ է հայտարարվել։ «Ավելի քան 15 ոստիկան դարձավ ահաբեկչության զոհ՝ զենքը ձեռքին պաշտպանելով Դաղստանի անդորրն ու խաղաղությունը»,–ասել է Մելիկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Հունիսի 23–ին մարտեր են ընթացել Դերբենտի և Մախաչկալայի փողոցներում։ Իրավապահները հայտարարել են, որ հարձակվողները միջազգային ահաբեկչական կազմակերպության հետևորդներ են՝ «կհստակեցվեն նրանց համակարգողներն ու կազմակերպիչները»։ Հունիսի 24–ի դրության հակաահաբեկչական գործողության ակտիվ փուլն ավարտվել է։ Ոչնչացվել է 6 ահաբեկիչ։ Այդ մասին ևս հայտնել է Մելիկովը։ Ըստ ռուսական ԶԼՄ–ների, սպանված ահաբեկիչներից 3–ը ազգակցական կապի մեջ են Դաղտսանի Սերգոկալինյան շրջանի ղեկավար Մագոմեդ Օմարովի հետ՝ երկուսը նրա որդիներն են, իսկ մեկը՝ զարմիկը, գրում է BBC-ին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մեկնաբանել Դաղստանի իրադարձությունները։ Photo. Ria Novosti Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին |