Մխիթարյան․ Ազգային հավաքականի դուռն ինձ համար փակ է՝ ավելի լավ է ավարտել մեկ քայլ շուտ

Մխիթարյան․ Ազգային հավաքականի դուռն ինձ համար փակ է՝ ավելի լավ է ավարտել մեկ քայլ շուտ

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը Newmag / summerfest-2024-ի շրջանակում պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Հայաստանի ազգային հավաքականի էջը համարում է եզարափկված, ասել է, որ հավաքականի դուռն իր համար փակ է։

«Այն, ինչ ունի սկիզբ, ունի նաև ավարտ։ Ավելի լավ է ավարտել մեկ քայլ շուտ, քան՝ երկու քայլ ուշ: Ավելի լավ է այդ որոշումը կայացնես դու, քան՝ ուրիշները: Այս պարագայում կարող եմ ասել՝ իմ ցանկացած որոշում, որը կայացրել եմ իմ ֆուտբոլային կարիերայի ընթացքում, թե դրանից դուրս, ոչ մի բանի համար չեմ զղջում»,–ասել է նա, գրում է Panorama.am-ը։

Նա նշել է, որ գոհ է իր կայացրած որոշումներից, գոհ է իր անցած ճանապարհից:

«Որոշ մարդիկ հնարավոր է ասեն՝ կարող էր ավելի լավ կամ ավելի վատ կարիերա ունենալ, բայց, կարծում եմ, ոչ մեկս մեր ճակատագրից չենք կարող փախչել ոչ աջ, ոչ ձախ: Պետք է համակերպվենք նրա հետ, ինչ ունենք և շնորհակալ լինենք Աստծուն այն ամենի համար, ինչ նա մեզ տվել է: Միանշանակ ասեմ, որ, ցավոք սրտի, ինձ համար հավաքականի դուռը փակ է»,- ասել է Մխիթարյանը:

Ապրիլին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» կազմում առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն։ Մինչ միլանյան ակումբը, հայ ֆուտբոլիստը թոփ 5 լիգաների շրջանակում հանդես է եկել իտալական «Ռոմայում», անգլիական «Արսենալում» ու «Մանչեսթեր Յունայթեդում», գերմանական «Բորուսիա Դորտմունդում»։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---