Երևանում մեկնարկում է ՏՀԶԿ Ասիական նախաձեռնության 6-րդ բարձրաստիճան հանդիպումը

Երևանում մեկնարկում է ՏՀԶԿ Ասիական նախաձեռնության 6-րդ բարձրաստիճան հանդիպումը

PanARMENIAN.Net - Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 6-րդ բարձրաստիճան հանդիպումը հունիսի 24-25-ը կանցկացվի Հայաստանում։

Հանդիպման նախօրեին ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, նաև որպես Ասիայի նախաձեռնության համանախագահ, Հայաստանի ազգային պատկերասրահում հյուրընկալել է Երևան ժամանած հյուրերին։

ՊԵԿ նախագահը, ողջունելով ներկաներին և նշանավորելով արդյունավետ ու ոգեշնչող հանդիպման սկիզբը, ևս մեկ անգամ վերահաստատել է այս միջոցառման կարևոր առաքելությունը՝ ամրապնդելու բոլորի հավաքական ջանքերը՝ ուղղված հարկային թափանցիկության և համագործակցության բարձրացմանը ամբողջ տարածաշրջանում։

«Այս գեղեցիկ վայրը՝ Հայաստանի ազգային պատկերասրահը, ոչ միայն կատարյալ միջավայր է ստեղծում մեր համաժողովի համար, այլև հնարավորություն է տալիս ականատես լինել Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությանը: Հաջորդ երկու օրերի ընթացքում, երբ սկսենք մեր աշխատանքներն ու քննարկումները, վստահ եմ, որ առաջացած պատկերացումներն ու գաղափարները ճանապարհ կհարթեն մեր ընդհանուր նպատակների առաջընթացի համար»,- ասել է Բադասյանը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---