IDFA-ի «լավագույն ֆիլմ» ճանաչված Շողակաթ Վարդանյանի «1489»-ի երևանյան պրեմիերան կլինի «Ոսկե ծիրանում»24 հունիսի 2024 - 12:26 AMT PanARMENIAN.Net - 2023–ի նոյեմբերին Ամստերդամի վավերագրական ֆիլմերի հեղինակավոր կինոփառատոնի՝ IDFA–ի «Լավագույն ֆիլմ» ճանաչված և FIPRESCI-ի մրցանակին արժանացած Շողակաթ Վարդանյանի «1489»–ի երևանյան պրեմիերան տեղի կունենա «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում։ Հայաստանի ամենամեծ միջազգային ուշադրությանն արժանացած ֆիլմերից մեկը՝«1489»–ի արժանացել է նաև Տրիեստի կինոփառատոնի «Լավագույն վավերագրություն» մրցանակին և ցուցադրվել ու պարգևատրվել բազմաթիվ այլ կինոփառատոներում, հայտնում է «Ոսկե ծիրան» փառատոնի մամուլի ծառայությունը։ Հեղինակը վավերագրում է 44-օրյա պատերազմի յոթերորդ օրն անհետ կորած Սողոմոնի՝ Շողակաթի եղբոր որոնումները։ IDFA-ի ժյուրին այսպես է բնորոշել այս վավերագրությունը. «Ֆիլմ, որը նման է ներս թափանցող լույսի. տեսանելի է դարձնում վշտի թաքնված հսկայական ներքին լանդշաֆտը՝ անտանելի բացակայությունից ստեղծելով իրական ներկայություն»։ «Ոսկե ծիրան» փառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 7-14-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի և այլն) կինոփառատոններից: «Ոսկե ծիրանն» այս տարի առանձնահատուկ անդրադարձ կկատարի երկու մեծությունների՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին: Ուշագրավ Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ամենաընթերցվողը բաժնում | ԵԽ պատգամավորները հայատարարություն են տարածել հայ-ֆրանսիական ռազմական գործակցության վերաբերյալ Նրանք նշել են, որ մարտունակ բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է։ Իրանում նախագահական ընտրություններ են Երևանում ևս ընտրատեղամասեր են բացվել՝ Կապույտի մզկիթի տարածքում և Իրանի դեսպանատանը Բունդեսթագի պատգամավոր․ ՀՀ-ն միշտ եղել է եվրոպական երկիր և Հայաստանի ապագան Եվրոպայում է Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման հեռանկարները Բագրատ սրբազանը հանդիպումներ կունենա Սյունիքում Այցը եռօրյա է |