Երևանում հայտնաբերել են ԱՄՆ–ի իրավապահ մարմինների կողմից հետախուզվող անձին

Երևանում հայտնաբերել են ԱՄՆ–ի իրավապահ մարմինների կողմից հետախուզվող անձին

PanARMENIAN.Net - ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 21-ին Ամերիկյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Շենգավիթի բաժին է տեղափոխվել 34-ամյա Օլեգ Ն.-ն:

Նա ԱՄՆ Վաշինգտոն նահանգի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ԱՄՆ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։ Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---