Բաքվում հայտարարել են, որ Արցախի նախկին ղեկավարների շինծու գործերը շուտով կուղարկվեն դատարան

Բաքվում հայտարարել են, որ Արցախի նախկին ղեկավարների շինծու գործերը շուտով կուղարկվեն դատարան

PanARMENIAN.Net - Շինծու գործերով Բաքվի բանտերում պահվող Արցախի նախկին ղեկավարների գործերը շուտով կուղարկվեն դատարան։ Այդ մասին Ստեփանակերտում հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը։

Նա նշել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է, հայտնում է Haqqin.az-ը։

Նա ասել է, թե «նրանց բոլոր իրավունքները պահպանվում են, նրանք ապահովված են փաստաբաններով և թարգմանիչներով»։

«Ներկայում մեղադրյալները, փաստաբանները և տուժողները ծանոթանում են քրեական գործի նյութերին, որից հետո մեղադրական եզրակացությունը կուղարկվի դատարան»,- ասել է Ալիևը։

Մինչդեռ Ադրբեջանում կալանավորված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանական թիմը հունիսի 13-ին հրատապ դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի հատուկ զեկուցողին՝ հորդորելով դատապարտել Ադրբեջանի կառավարության կողմից Ռուբեն Վարդանյանի դեմ իրականացվող խոշտանգումներն ու դաժան վերաբերմունքը։

Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։

 Ուշագրավ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
---