Արամ Ա–ն Իշխան Սաղաթելյանի հետ քննարկել է իրավիճակը ՀՀ-ում

Արամ Ա–ն Իշխան Սաղաթելյանի հետ քննարկել է իրավիճակը ՀՀ-ում

PanARMENIAN.Net - Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հանդիպել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ, քննարկել վերջին զարգացումները Հայաստանում, հայտնում է կաթողիկոսության մամուլի ծառայությունը։

Հունիսի 24–ին տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են նաև ՀՅԴ–ի Լիբանանի Կենտրոնական կոմիտեի և Լիբանանի խորհրդարանի հայկական բլոկի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունին ու կազմակերպչականի ատենապետ Ալպեր Պալապանյանը:

«Հանդիպումը առիթ է հանդիսացել անդրադառնալու Հայաստանի ներքին կացության և վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հունիսի 12-ի երեկոյան Ազգային ժողովի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել։ Վնասվածք է ստացել 101 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել»։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի մոտ տեղի ունեցածը որակել է «հարձակում Ազգային ժողովի, ժողովրդավարության և Հայաստանի ինքնիշխանության, անկախության վրա և անճարության դրսևորում»։

Բագրատ սրբազանն, իր հերթին, ոստիկանական գործողությունները որակել է «ահաբեկչություն» խաղաղ հավաքի մասնակիցների, ինչպես նաև ԱԺ հարևանությամբ գտնվող այգում եղած քաղաքացիների նկատմամբ։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---