13 մայիսի 2009 - 17:22 AMT
Հայաստանի նախագահը մեծ հույսեր է կապում երկրի գործնական շրջանների հետ
Երկրի ձեռնարկատերերի աշխատանքից շատ առումներով կախված է նրա զարգացումը, հայտնել է Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Հայաստանի Արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի միության 5-րդ համաժողովին: «Հասկանում եմ, որ ձեռնարկատերը միայն իր մասին չի մտածում, բայց նաեւ համարում եմ, որ ճիշտ նախնական տրամադրվածությունը զգալի նշանակություն ունի հաջողության հասնելու համար»,- ասել է պետության ղեկավարը; Այդ կապակցությամբ Սարգսյանը նշել է, որ համոզված է ձեռնարկատերերի ուժերի հարցում եւ նրանց կոչ է արել ավելի ինքնավստահ լինել:
Համաժողովի հիմնական նպատակը, նրա խոսքով, պետություն - բիզնես - մասնավոր սեկտոր փոխգործակցության խորացումն է, որի շրջանակներում ոչ միայն կգնահատվեն արդեն կատարված քայլերը, այլեւ կնշկվեն նոր ուղղություններ: «Այսօր հարկավոր է պատասխան տալ ճգնաժամի պայմաններում վերականգնողական փուլից Հայաստանի ամենաարագ ելքի հնարավորությունների առնչությամբ»,- ասել է նա:
Արդյունաբերողների եւ ձեռնարկատարերերի Միջազգային կոնգրեսի փոխնախագահ Վլադիմիր Կոլմոգորովն ընդգծել է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ բարեկամական փոխհարաբերությունների շրջանակներում առաջնային տեղ է զբաղեցրել Ռուսաստանի եւ Հայաստանի արդյունաբերողների եւ ձեռնարկատարերերի միությունների համագործակցությունը:
Այդ կապակցությամբ նա հիշեցրել է, որ առաջին ռուս-հայկական բիզնես ֆորումը կայացել է 1997թ. Երեւանում, որին մասնակցել են շատ երկրների ներկայացուցիչներ, որոնք մտնում են Արդյունաբերողների եւ ձեռնարկատարերերի Միջազգային կոնգրեսի մեջ: Հետագայում Ռուսաստանի եւ Հայաստանի գործնական շրջանակների հանդիպումները պարբերական դարձան, իսկ Հայաստանի Արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի միությունը մտավ Արդյունաբերողների եւ ձեռնարկատարերերի Միջազգային կոնգրեսի մեջ: Նա նաեւ նշել է, որ գլոբալ ճգնաժամի պայմաններում հարկավոր է բոլոր ուժերի համախմբում ճգնաժամային դրության հաղթահարման եւ հետագա զարգացման ճանապարհների համար: