25 հունիսի 2024 - 14:18 AMT
ՀՀ պատանի շախմատիստները ԵԱ-ում միանձնյա առաջատար են

Շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների թիմային առաջնության 4-րդ խաղափուլի արդյունքներով հայ պատանի շախմատիստները միանձնյա առաջատար են։

4–րդ փուլում նրանք 2.5:1.5 հաշվով հաղթել են առաջնությունում ամենաբարձր վարկանիշ ունեցող Իսրայելի թիմին: Թիմին հաղթական միավորներ են բերել Էմին Օհանյանը և Ռոբերտ Փիլիպոսյանը, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

«Այս կարևոր հաղթանակից հետո մեր պատանիների թիմն առաջնության միանձնյա առաջատարն է»,–ասվում է հաղորդագրության մեջ

Հաջորդ՝ 5-րդ խաղափուլում մեր պատանիները մրցելու են Լեհաստանի թիմի հետ: