Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին վթարի հետևանքով կա 1 զոհ և 8 վիրավոր

Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին վթարի հետևանքով կա 1 զոհ և 8 վիրավոր

PanARMENIAN.Net - Հունիսի 24-ին՝ ժամը 18.40-ին, Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Զաֆիրա» և «ՎԱԶ-2109» մակնիշի մեքենաներ, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

«ՎԱԶ-2109»-ի ուղևորը՝ 57-ամյա Մհեր Հ.-ն, մահացել է:

Վարորդները և «Օպել Զաֆիրայի» վեց ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---