Օվերչուկ․ ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն անհամատեղելի են` արտատարածաշրջանային խաղացողների մուտքը ՀՀ հետևանքներ կունենա

Օվերչուկ․ ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն անհամատեղելի են` արտատարածաշրջանային խաղացողների մուտքը ՀՀ հետևանքներ կունենա

PanARMENIAN.Net - ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն անհամատեղելի են, և որ արտատարածաշրջանային խաղացողների մուտքը Հայաստան հետևանքներ կունենա։ Այդ մասին նա հայտարարել է «Պրիմակովյան ընթերցումներ» X միջազգային գիտական փորձագիտական համաժողովում։

Նա նշել է նաև, որ չի կարելի աչք փակել այն հանգամանքի վրա, որ Հայաստանը գնալով ավելի շատ է հակվում դեպի Արևմուտք, գրում է ՏԱՍՍ–ը։

«Խոսելով Հայաստանի մասին՝ սխալ կլինի, ինչպես ասում են, աչք փակել այն փաստի վրա, որ այսօր այդ երկրի քաղաքական վեկտորն ավելի ու ավելի է թեքվում դեպի Արևմուտք։ Պետք է հասկանալ նաև, որ Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միությունն անհամատեղելի են։ Եվ այն օգուտները, որոնք ինչ-որ երկիր ստանում է Ռուսաստանի հետ մերձավորությունից, նույնպես պետք է ընկալվի որպես գին, որը մենք վճարում ենք մեր անվտանգության և ռազմավարական խորության համար, ուստի ինչ–ինչ արտատարածաշրջանային խաղացողների մուտքն այնտեղ, անշուշտ, կունենա հետևանքներ»,-հայտարարել է Օվերչուկը։

Հայաստանի ԱԺ–ում ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու հարցը հանրաքվեի դնելու վերաբերյալ լսումներ են անցկացվել, որոնք նախաձեռնել էր արտախորհրդարանական 4 ուժ` «Հանուն հանրապետության» կուսակցությունը, «Հայաստանի եվրոպական կուսակցությունը», Հանրապետություն» կուսակցությունը, «Ազատ քաղաքացի» ՀԿ–ն, որոնք միավորվել են «ժողովրդավարական ուժերի հարթակում»։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---