ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ26 հունիսի 2024 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ադրբեջանից հայ գերիների վերադարձը եղել և մնում է ՀՀ իշխանությունների օրակարգում։ Նա այդպես է պատասխանել հարցին, թե արդյոք իրատեսական է խաղաղության համաձայնագրի ստորագրումն առանց գերիների, այդ թվում` Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների վերադարձի։ Նա նշել է, որ խաղաղության հաստատումը նշանակում է նաև գերիների վերադարձ։ Գրիգորյանի խոսքով` գերիների հարցն անընդհատ քննարկվում է ադրբեջանական կողմի և միջազգային գործընկերների հետ, այդ ուղղությամբ ինտենսիվ աշխատանք է տարվում, հայտնում է Sputnik Արմենիան։ «Կարծում եմ, որ դա ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ, քանի որ, մեր կարծիքով՝ վերջիններս պետք է հնարավորինս շուտ վերադառնան Հայաստան։ Ճիշտ կլինի, որ մենք շարունակենք աշխատել այդ ուղղությամբ (խաղաղության պայմանագրի կնքման, խմբ.), որպեսզի գերիները հնարավորինս շուտ վերադառնան։ Խաղաղության հաստատումը նշանակում է գերիների վերադարձ։ Մենք պետք է աշխատենք, որպեսզի խաղաղության հաստատումը համապարփակ և բոլոր ուղղություններով լինի»,– ասել է Գրիգորյանը։ Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։ Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։ Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Այդ մասին Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ջեյմս Օ՛Բրայենը Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ է հայտարարվել Հունիսի 5–ին Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով մրցույթը համարվել է8 չկայացած Շախմատիստ Օհանյանը ոսկի է նվաճել Եվրոպայի Մ18 առաջնությունում Նա արժանացել է մեդալի 1-ին խաղատախտակի շուրջ լավագույն արդյունքի շնորհիվ Օ՛Բրայենը՝ ՀՀ–ի կողմից ֆրանսիական զենքի գնման մասին․ Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի Նա նշել է, որ Բաքուն էլ է այդ ուղղությամբ աշխատում |