Որոտանի, Ողջիի և Մեղրիգետի ավազաններում հունիսի 27-ի գիշերը ջրի ելքերի զգալի մեծացումներ կլինեն

Որոտանի, Ողջիի և Մեղրիգետի ավազաններում հունիսի 27-ի գիշերը ջրի ելքերի զգալի մեծացումներ կլինեն

PanARMENIAN.Net - ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը նախազգուշացում է՝ Սև ծովի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունիսի 26-ի երեկոյան ժամերին և հունիսի լույս 27-ի գիշերը հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ:

Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում անձրևները կլինեն հորդառատ։

Կանխատեսվող հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Որոտան, Ողջի և Մեղրիգետ գետերի ավազաններում հունիսի 26-ի երեկոյան և լույս 27-ի գիշերը սպասվում են ջրի ելքերի զգալի մեծացումներ՝ հնարավոր են գետերի ափամերձ տարածքների հեղեղումներ։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---