Ուորլիք. ՀՀ սահմանադրությունը մի օր պետք է փոխվի, բայց չպետք է նախապայման լինի պայմանագրի կնքման համար

Ուորլիք.  ՀՀ սահմանադրությունը մի օր պետք է փոխվի, բայց չպետք է նախապայման լինի պայմանագրի կնքման համար

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը Վաշինգտոնում գործող Ատլանտյան խորհրդի կողմից կազմակերպված քննարկման ժամանակ, հայտարարել է, թե ՀՀ Սահմանադրությունը մի օր պետք է փոխվի։

«Հայաստանի Սահմանադրությունը մի օր, ապագայում, պետք է փոփոխության ենթարկվի, սակայն, դա չպետք է նախապայման լինի խաղաղության շրջանակային պայմանագրի կնքման համար», -ասել է նա, հայտնում է «Ազատությունը»։

«Բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ դա Հայաստանի պարագայում դյուրին առաջարկ չէ։ Կարծում եմ, որ եթե շրջանակային համաձայնագրի ստորագրումը կախված է լինելու Սահմանադրության փոփոխությունից, ապա դա խանգարելու է համաձայնության ձեռքբերմանը», - նշել է Ուորլիքն՝ ընգծելով սակայն, որ շրջանակային համաձայնագրում կարելի է դրույթ ներառել «ապագայում Հայաստանի Սահմանադրությունը փոխելու մտադրության մասին»։

Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։ ՀՀ ԱԳՆ–ն, արձագանքելով նրա ելույթին, հայտարարել է, որ ՀՀ սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018–ից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում է որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին:

Միևնույն ժամանակ ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, և հայկական կողմն արտահայտում է իր պատրաստակամությունը կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ «առաջիկա 1 ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ»։ Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի կնքումն իրատեսական է մինչև նոյեմբեր։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---