Գրիգորյան․ Ռուսաստանն է հանձնել ԼՂ–ն Ադրբեջանին, առանց ՌԴ–ի թույլտվության պատերազմ չէր լինի

Գրիգորյան․ Ռուսաստանն է հանձնել ԼՂ–ն Ադրբեջանին, առանց ՌԴ–ի թույլտվության պատերազմ չէր լինի

PanARMENIAN.Net - ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը եկել է, հանձնել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին ու վերադարձել Ռուսաստան։

«Երբ Հայաստանն ամբողջությամբ կախված էր Ռուսաստանից, պատերազմ չե՞նք ունեցել, ունեցել ենք։ Եկեք արձանագրենք այն փաստը, որ մինչև այս գոյություն ունեցող իրավիճակի պատճառով ենք մենք հայտնվել պատերազմում։ Մենք փորձել ենք այս փոփոխություններով կայունություն բերել ու համոզված ենք, որ կայունություն են բերելու»,- ասել է նա։

ԱԽ քարտուղարը պնդել է, որ Ռուսաստանն է վերցրել Լեռնային Ղարաբաղը։

«Սա է տեղի ունեցել, երբ մենք ամբողջովին կախված էինք Ռուսաստանից։ Ռուսաստանը եկել, մեր ձեռքից վերցրել է Լեռնային Ղարաբաղը, վերադարձրել է Ադրբեջանին, հետո հետ է գնացել, սա է ամբողջ իրականությունը։ Ես պնդում եմ՝ Ռուսաստանը վերցրել է Լեռնային Ղարաբաղը»,- ասել է նա՝ շեշտելով՝ առանց Ռուսաստանի թույլտվության պատերազմ տեղի չէր ունենա։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

Արցախի հայաթափումից հետո ռուս խաղաղապահները դեռևս որոշ ժամանակ մնացին Արցախում, նույնիսկ հայտարարվեց, որ նրանք մասնակցելու են ականազերծման աշխատանքներին, սակայն 2024–ի գարնանը հայտարարվեց, որ ՌԴ խաղաղապահները դուրս են գալիս ԼՂ–ից, փակվեց նաև Ռուս–թուրքական մոնիտորինգի կենտրոնը։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---