Լեբեդև․ Արևմուտքը ճնշում է Երևանին՝ դրդելով սահմանափակել ԱՊՀ-ի հետ գործակցությունը

Լեբեդև․ Արևմուտքը ճնշում է Երևանին՝ դրդելով սահմանափակել ԱՊՀ-ի հետ գործակցությունը

PanARMENIAN.Net - ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, անդրադառնալով ՀՀ հետ գործակցությանը, ասել է, որ արևմտյան երկրները ճնշում են գործադրում Երևանի վրա՝ դրդելով մի շարք դեպքերում հակառուսական դիրքորոշում որդեգրել, ինչպես նաև կրճատել գործակցությունն ԱՊՀ-ում։ Նա այդ մասին խոսել է «Պրիմակովյան ընթերցումներ» X միջազգային ​​փորձագիտական ​​ֆորումի շրջանակում:

Նա հավելել է, որ դա առաջին հերթին վնասում է Հայաստանին, գրում է ՏԱՍՍ–ը։

«Ցավով եմ նշում, որ վերջերս Հայաստանը դադարեցրել է մասնակցությունն ԱՊՀ երկրների մի շարք համաժողովներին։ Սա վատ է՝ վատ է ԱՊՀ-ի համար, ես, որպես կազմակերպության գլխավոր քարտուղար, շատ փորձագետներ ևս, խոստովանում ենք, որ դա վատ է նաև Հայաստանի համար»,– ասել է նա՝ հավելելով, որ դեռևս ԱՊՀ–ից ՀՀ դուրս գալու ազդակներ չի տեսնում։

Արարատ Միրզոյանը հունիսի 12–ին ԱԺ–ում հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ասել, թե Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ–ից։ Փաշինյանը նույն օրը խորհրդարանում ակնարկել էր, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից՝ ասելով, թե նախկին իշխանությունները մտել էին «փուչիկ դաշինք», իսկ հետո պարզվել է, որ այն ոչ թե պաշտպանում է Հայաստանը, այլ պատերազմ է պլանավորում է Հայաստանի դեմ։

«Վարչապետն ասել է, որ մենք կորոշենք՝ երբ դուրս կգանք, մենք կորոշենք, բայց հետ չենք գնա՝ ոչ պակաս, ոչ էլ ավելի։ Եթե որևէ մեկը պնդում է, որ ՀՀ վարչապետն ասել է՝ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, սխալվում է»,- ասել էր Միրզոյանը։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---