Պետդեպի զեկույց․ ՀՀ կառավարության աշխատանքը ոչ ամբողջովին է համապատասխանում թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշներին

Պետդեպի զեկույց․ ՀՀ կառավարության աշխատանքը ոչ ամբողջովին է համապատասխանում թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշներին

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարության գործունեությունը ոչ ամբողջովին է համապատասխանում մարդկանց թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշներին, սակայն զգալի ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ։ Այд մասին ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության Մարդկանց թրաֆիքինգի (TIP) վերաբերյալ 2024 թվականի զեկույցում։

Նշվում է, որ կառավարությունը նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատ ցույց է տվել ջանքերի ընդհանուր աճ, ուստի՝ Հայաստանը մնացել է երկրորդ մակարդակում: Այս ջանքերը ներառում են ավելի շատ ենթադրյալ թրաֆիքինգի դեպքերի հետաքննություններ և քրեական հետապնդում, ավելի շատ զոհերի նույնականացում: Կառավարությունը մեծացրել է ռեսուրսները տուժածներին պաշտպանելու համար, ներառյալ՝ ՀԿ-ների կողմից ղեկավարվող ապաստարանը, հայտնում է Factor.am-ը։

Նշվում է, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրապարակել է սոցիալական աշխատողների համար զոհերի նույնականացման ուղեցույցներ և մշակել է գրքույկներ՝ տուժածներին տեղեկացնելու պետական առկա ռեսուրսների մասին: Կառավարությունն ավելացրել է ռեսուրսները կանխարգելման ջանքերի համար։ Ըստ զեկույցի, սակայն, ՀՀ կառավարությունը չի կարողացել պահպանել նվազագույն չափանիշները մի քանի հիմնական ոլորտներում:

Մասնավորապես, ասվում է, որ դատախազները կարճել կամ վերադասակարգել են գործերը՝ ապացույցների բացակայության կամ տուժողների ցուցմունքներին մեծ վստահության պատճառով՝ առանց հաստատող ապացույցների:

Նշվում է նաև, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված ու փախստական դարձած ավելի քան 100,000 մարդիկ, որոնք գործազուրկ են, խոցելի են մարդկանց թրաֆիքինգի առումով:

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---