26 հունիսի 2024 - 18:31 AMT
ՆԱՏՕ–ի նոր ղեկավար է նշանակվել Մարկ Ռյուտտեն

ՆԱՏՕ–ի երկրները որոշել են կազմակերպության գլխավոր քարտուղար նշանակել Մարկ Ռյուտտեին՝ Նիդերլանդների վարչապետին։

Ռյուտտեն պաշտոնը կստանձնի հոկտեմբերին՝ այդ պաշտոնում փոխարինելով Յենս Ստոլտենբերգին, որի լիազորությունների ժամկետը սպառվում է, հայտնում է BBC-ին։

Ռյուտտեի միակ մրցակից, Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը նախորդ շաբաթ հանել էր իր թեկնածությունը։