Ջեյմս Օ՛Բրայենը կայցելի Բաքու՝ աջակցություն հայտնելու ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքմանը

Ջեյմս Օ՛Բրայենը կայցելի Բաքու՝ աջակցություն հայտնելու ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքմանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը հունիսի 27–ին կմեկնի Ադրբեջան, որտեղ հանդիպումներ կունենա բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին ասվում է Պետքարտուղարության հայտարարության մեջ։

Նշվում է, որ նա մեկնում է Բաքու՝ ընդգծելու առաջընթացը ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ հարաբերություններում և ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը։

Նշվում է, որ Օ՛Բրայենը նաև հանդիպելու է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ հաստատելու Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորություններին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը:

Ավելի վաղ Ջեյմս Օ՛Բրայենը Երևանում մասնակցել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստին, ինչպես նաև հանդիպել տարբեր պաշտոնյաների, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---