Ադրբեջանն ու Իտալիան ռազմատեխնիկական գործակցություն են սկսում․ Ցուցադրվել է «Լեոնարդո» ռազմատրանսպորտային ինքնաթիռը![]() 27 հունիսի 2024 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Իտալիան ռազմատեխնիկական համագործակցություն են սկսում, որն ազդարարվել է С-27J Spartan «Լեոնարդո» ռազմատրանսպորտային ինքնաթիռի մատակարարմամբ։ Այդ մասին Ալիևն ասել է Իտալիայի պաշտպանության նախարարի հետ Բաքվում կայացած հանդիպմանը։ Ինքնաթիռի մատակարարումն Ալիևը գնահատել է որպես «երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի ցուցիչ»՝ նշելով, որ Ադրբեջանն ու Իտալիան բազմաթիվ ոլորտներում գործում են որպես ռազմավարական գործընկերներ, գրում է Turan-ը։ «Եվրոպայում մեր առևտրային կապերի մեծ մասը բաժին է ընկնում Իտալիային, որի հետ ապրանքաշրջանառությունը գերազանցել է 15 մլրդ դոլարը։ Մեր համագործակցությունը նավթագազային ոլորտում կարևոր է ոչ միայն երկու երկրների, այլ նաև ամբողջ եվրոպական տարածքի համար»,–ասել է նա։ Մշտապես զինվող և տարբեր երկրներից, այդ թվում՝ Իսրայելից և Թուրքիայից, այժմ նաև Իտալիայից, սպառազինություն և ռազմատեխնիկա գնող Ադրբեջանը հիսթերիա է բարձրացրել ՀՀ կողմից ֆրանսիական զենքի գնումների վերաբերյալ։ ![]() ![]() Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |