93 մանկապարտեզ կապահովվի գույքով․ Գեղամասարի մանկապարտեզը կհիմնանորոգվի

93 մանկապարտեզ կապահովվի գույքով․ Գեղամասարի մանկապարտեզը կհիմնանորոգվի

PanARMENIAN.Net - Հայաստանի 93 մանկապարտեզ կապահովվի գույքով, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Գեղամասարի մանկապարտեզը կհիմնանորոգվի։ Այդ աշխատանքների համար կառավարությունն ավելի քան 2 մլրդ դրամ կհատկացնի։

Մանկապարտեզների համար ձեռք կբերվի 122 անուն գույք, ինչի նպատակով ՀՀ մարզպետարանների կողմից արդեն իսկ մեկնարկել են գնման հայտերի մշակման աշխատանքները։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ աշխատանքներն իրականացվում են ՀՀ կառավարության՝ 500 մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրի շրջանակում:

«500 մանկապարտեզների ծրագիրը ոչ միայն շինարարության մասին է, այլև այդ շենքերն ամբողջությամբ նոր գույքով հագեցնելու: Արդեն իսկ այս պահին 2023-ի ավարտի դրությամբ 144 նախադպրոցական հաստատություններում աշխատանքներն ավարտվել են: Այս պահի դրությամբ ավարտված հաստատությունների թիվն ավելի մեծ է՝ 159 հաստատություն»,–ասել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկել է բոլոր այն մանկապարտեզները, որոնք ընդգրկված են ծրագրում։

Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է իրականացվող գործընթացում որակի ապահովման անհրաժեշտությունը և տեղեկացրել, որ այցելելու է այդ մանկապարտեզներ՝ հասկանալու, թե ինչ գույք է ձեռք բերվել:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---