Բայրամով․ ՀՀ հետ սահմանազատումը շարունակվում է՝ սպասվում են դրական նորություններ

Բայրամով․ ՀՀ հետ սահմանազատումը շարունակվում է՝ սպասվում են դրական նորություններ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Թբիլիսիում Վրաստանի ԱԳ նախարարի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ շարունակվում են Հայաստանի հետ սահմանազատման աշխատանքները և որ «մոտ ապագայում հերթական դրական քայլերի ականատես կլինենք»։

Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ, գրում է APA-ն։

«Շարունակվում է աշխատանքը հայ–ադրբեջանական կարգավորման ուղղությամբ։ Վերջին ամիսներին մենք մի շարք դրական առաջխաղացումների ականատես դարձանք։ Այդ թվում՝ հայ–ադրբեջանական սահմանի մի հատվածի սահմանազատման մասին պայմանավորվածությունն ու արձանագրության ստորագրումը։ Մենք կարևոր ենք համարում այդ քայլը»,–ասել է Բայրամովը՝ հավելելով, որ այդ արձանագրության շնորհիվ Ադրբեջանին 4 գյուղ վերադարձվեց։

Նա նշել է, որ վերջին ամիսներին դրական տեղաշարժ է նկատվում ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների հետկոնֆլիկտային կարգավորման ուղղությամբ։

2024թ. մայիսի 10-11-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած բանակցություններում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ողջունել են սահմանազատման հարցում առաջընթացը և այդ ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները: Նախարարները և նրանց պատվիրակությունները շարունակել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումները: Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ:

 Ուշագրավ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---