Փաշինյան․ Freedom House–ի զեկույցները կարևոր ազդակ են ՀՀ կառավարության համար

Փաշինյան․ Freedom House–ի զեկույցները կարևոր ազդակ են ՀՀ կառավարության համար

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտի հետ Երևանում հանդիպմանը նշել է, որ կազմակերպության զեկույցները կարևոր ազդակ են կառավարության համար՝ ռեֆորմներն առաջ մղելու գործում:

Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարակության միջև գործակցությունն ու երկխոսությունը, ինչը նպաստում է տարբեր ոլորտներում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացմանը: Վարչապետը շեշտել է, որ ժողովրդավարական ինստիտուտների զարգացումն ու բարեփոխումների օրակարգը կառավարության համար ռազմավարություն է:

Զրուցակիցները քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարի, խոսքի ազատության, դատական համակարգի անկախության ապահովման և այլ ուղղություններով իրականացվող բարեփոխումներին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրների ու դրանց լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերին վերաբերող հարցեր:

Freedom House-ի վերջին զեկույցում ասվում էր, որ Հայաստանում 2023-ին Ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է՝ 2.50 ից հասնելով 2.25-ի՝ Կառավարության կողմից ուժի կոնսոլիդացիայի, կենտրոնական իշխանությունների կողմից ընդդիմադիր քաղաքապետերին պաշտոնանկ անելու՝ արդեն մի քանի տարի շարունակվող միտումների, և իշխող կուսակցության ֆինանսական միջոցների թափանցիկության պակասի պատճառով։ Նշվում էր, որ թեև որոշ բարեփոխումներ ապահովում են արդյունավետ կարգավորումներ, դրանք հաճախ չեն հասնում իրենց նպատակներին՝ «վատ կամ անհետևողական իրականացման պատճառով»։

Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, անդրադառնալով Freedom House-ի վերջին զեկույցին, ասել է, թե Freedom House-ը չի որոշում՝ ՀՀ-ն ժողովրդավար է, թե՝ ոչ:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---