Միրզոյանը՝ ռուս-ուկրաինական հակամարտության մասին․ ՀՀ-ն աջակցում է երկրների տարածքային ամբողջականությանը

Միրզոյանը՝ ռուս-ուկրաինական հակամարտության մասին․ ՀՀ-ն աջակցում է երկրների տարածքային ամբողջականությանը

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանը վերաբերող հարցին, ասել է, որ Հայաստանը դեմ է ռուս-ուկրաինական պատերազմին և աջակցում է երկրների տարածքային ամբողջականությանն, ինչպես նաև խաղաղությանն ու կայունությանը։

«Հայաստանն, իսկապես, կտրականապես դեմ է պատերազմին, և մենք չենք կարող հանդուրժել այն ոչ միայն հումանիտար գաղափարներից ելնելով, այլև այն պատճառով, որ մենք ինքներս առերեսվել ենք նույն ավերածությանը մեր տարածաշրջանում։ Մենք տեսանք, թե ինչպես է քաղաքացիական բնակչությունը ենթարկվում բռնի տեղահանության, թե ինչպես են քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորվում և այլն»,- ընդգծել է Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ պատերազմը միշտ սարսափելի բան է, և Հայաստանը խստորեն դեմ է պատերազմին, հայտնում է Արմենպրեսը։

ՀՀ ԱԳ նախարարը ևս մեկ անգամ շեշտել է, որ Հայաստանը, միաժամանակ, ոչ միայն աջակցում է խաղաղությանը և կայունությանն, այլև պետությունների տարածքային ամբողջականությանը։

«Մենք միայն կարող ենք երկրներին կոչ անել դադարեցնել ռազմական գործողությունները»,- եզրափակել է նախարարը։

ԱՄՆ Պետքարտուղարությունը վստահություն է հայտնել, որ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, անկախ որոշ քաղաքական գործիչների հոռետեսությունից։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ «ՆԱՏՕ-ի երկրների ներկայացուցիչները, հատկապես՝ Եվրոպայում, հատկապես փոքր երկրներում, խիտ բնակչությամբ, պետք է տեղյակ լինեն, թե ինչի հետ են խաղում։ Նա հավելել է, որ այդ գործոնը նրանք պետք է հաշվի առնեն՝ նախքան ռուսական տարածքի խորքում հարվածներ հասցնելու մասին խոսելը։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---