Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է

Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Թբիլիսիում Վրաստանի իր պաշտոնակից Իլյա Դարչիաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը Հայաստանի սահմանադրությունն է։

Նա ասել է, թե ՀՀ սահմանադրության մեջ «դեռ տարածքային պահանջներ կան Ադրբեջանի հանդեպ», հայտնում է Minval.az-ը։

«Տարածքային պահանջներն Ադրբեջանի հանդեպ մնում են Հայաստանի հիմնական օրենքում՝ Սահմանադրության մեջ։ Դա մեզ թվում է ամենամեծ խչընդոտը գործընթացն ավարտին հասցնելու համար»,– ասել է Բայրամովը։

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի առումով զգալի առաջընթաց է գրանցվել, թեև կան բաց հարցեր։

«Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է Բայրամովը:

Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։ ՀՀ ԱԳՆ–ն, արձագանքելով նրա ելույթին, հայտարարել է, որ ՀՀ սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018–ից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում է որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին:

Միևնույն ժամանակ ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, և հայկական կողմն արտահայտում է իր պատրաստակամությունը կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ «առաջիկա 1 ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ»։ Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի կնքումն իրատեսական է մինչև նոյեմբեր։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---