Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը փոխանցվել է ՀՀ-ին![]() 28 հունիսի 2024 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 27–ին Փարիզում Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը փոխանցվել է Հայաստանին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ «Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը փոխանցվեց Հայաստանին: Ստորագրվեց հուշագիր, որով ՀՀ-ն դարձավ պաշտոնապես 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերի ընդունող երկիրը»,–ասվում է գրառման մեջ։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ Արայիկ Հարությունյանն աշխատաքային այցով մեկնել է Ֆրանսիա մասնակցելու է Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը Հայաստանին փոխանցելու պաշտոնական արարողությանը: Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը 2027–ին կանցկացվեն Հայաստանում։ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ է 2012 թվականից։ 2018թ. Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովն անցկացվել է Երևանում։ ![]() ![]() Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |