Բագրատ սրբազանը հանդիպումներ կունենա Սյունիքում

Բագրատ սրբազանը հանդիպումներ կունենա Սյունիքում

PanARMENIAN.Net - «Տավուշը հանուն հայրենիքի» առաջնորդ Բագրատ Սրբազանն ու շարժման ներկայացուցիչները մեկնում են Սյունիք, որտեղ հանդիպումներ կունենան բնակիչների հետ։ Այցը եռօրյա է։

Շարժումը ներկայացրել է հանդիպումների ժամանակացույցը․ հունիսի 29–ինժամը 18։00–ին հանդիպում է նախատեսված Մեղրիի և Ագարակի բնակիչների հետ Մեղրիի կենտրոնական հրապարակում, հունիսի 29–ին ՝ վերելք Խուստուփ լեռ՝ երիտասարդների հետ, այցեր Ներքին Հանդ, Դավիթ Բեկ գյուղեր, հանդիպում Կապանի և Քաջարանի բնակիչների հետ Վահանավանքի տարածքում, հունիսի 30–ին՝ Այցեր Շուռնուխ գյուղ, Տաթևի վանք, հանդիպում Գորիսի և Սիսիանի բնակչության հետ։

Հունիսի 27–ի երեկոյան սբ Աննա եկեղեցու բակում Բագրատ սրբազանը հայտարարել է, որ շարժման տրամաբանությունը նույնն է:

«Մեր շարժման տրամաբանությունը լինելու է այն, ինչով մենք սկսել ենք։ Վերստին ուզում եմ կրկնել՝ մեր շարժման հիմքը, էությունը, բովանդակությունը բարձր իմաստով հոգևոր է։ Եթե նկարագրելու լինենք տեսակով՝ ազգային ազատագրական է, իսկ վերջնահանգրվանի լուծումները քաղաքական են»,- ասել է նա, գրում է Aysor.am-ը։

Բագրատ սրբազանն ասել է, որ հուլիսի 5-ին կրկին հավաք ենկազմակերպելու եկեղեցու բակում՝ Սահմանադրության ընդունման օրը՝ անդրադառնալու են այն բոլոր ապօրինություններին, որոնք գործող իշխանություններն իրականացրել են մայր օրենքի հանդեպ, հայտնում է Panorama.am-ը։

«Տրորել են ուղղակի Սահմանադրությունը և այդ օրն այն ուղերձը պետք է հղենք, թե ինչ օրենսդրական, իրավական պետություն ենք ուզում ունենալ»,-հավելել է Սրբազանը

Հունիսի 12-ի երեկոյան Ազգային ժողովի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել։ Վնասվածք է ստացել 101 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել»։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի մոտ տեղի ունեցածը որակել է «հարձակում Ազգային ժողովի, ժողովրդավարության և Հայաստանի ինքնիշխանության, անկախության վրա և անճարության դրսևորում»։

Բագրատ սրբազանն, իր հերթին, ոստիկանական գործողությունները որակել է «ահաբեկչություն» խաղաղ հավաքի մասնակիցների, ինչպես նաև ԱԺ հարևանությամբ գտնվող այգում եղած քաղաքացիների նկատմամբ։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---