«Հայաքվեն» հունիսի 12-ի դեպքերի մասով հաղորդում է ներկայացրել դատախազություն

«Հայաքվեն» հունիսի 12-ի դեպքերի մասով հաղորդում է ներկայացրել դատախազություն

PanARMENIAN.Net - «Հայաքվե» նախաձեռնությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն, որը վերաբերում է հունիսի 12-ի դեպքերին, մասնավորապես ոստիկանության կողմից թույլ տված օրենքի բազմաթիվ խախտումներին։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Ըստ ՔԿ–ի հաղորդագրության, հունիսի 12-ին Երևանի Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում կատարված առերևույթ զանգվածային անկարգությունների և խուլիգանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում մի շարք անձինք, այդ թվում նաև 8 լրագրող, տուժող, են ճանաչվել, քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ:

«Մենք հաղորդում ենք տալիս, որովհետև այդ օրը ոչ միայն հատուկ միջոցներ են կիրառվել կամ ցուցարարների նկատմամբ ոստիկանությունը բռնություն է գործադրել, այլև եղել է ոստիկանության ղեկավարության կողմից կանխամտածված սադրանք` խաղաղ հավաքը խաթարելու, խաղաղ հավաքն անկարգության վերածելու և ճնշելու նպատակով։ Ի սկզբանե խաղաղ հավաքի հարևանությամբ եղել են ոստիկանական զորքեր։ Ոստիկանության մասին օրենքով ոստիկանական զորքերի ներկայությունը խաղաղ հավաքի հարևանությամբ արգելվում է»,– ասել է Չալաբյանը։

Նա ընդգծել է, որ ոստիկանական զորքերը կարող են ներգրավվել միայն զանգվածային անկարգությունների առաջացման դեպքում, այն էլ, եթե ոստիկանության այլ ուժեր ու ԱԱԾ ուժերը չեն կարողանում սեփական ուժերով դադարեցնել այդ անկարգությունները։

Չալաբյանը նաև շեշտել է, որ ոստիկանության ծառայողները նաև սադրել են ժողովրդին շշեր են շպրտել մարդկանց ուղղությամբ։ Նա ևս մեկ պատճառ բերեց, թե ինչու են հաղորդում ներկայացրել դատախազություն նշելով, որ որոշ քաղաքացիների հեռացրել են ցույցի վայրից և դաժան ծեծի ենթարկել։

Հունիսի 12-ի երեկոյան Ազգային ժողովի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել։ Վնասվածք է ստացել 101 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել»։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի մոտ տեղի ունեցածը որակել է «հարձակում Ազգային ժողովի, ժողովրդավարության և Հայաստանի ինքնիշխանության, անկախության վրա և անճարության դրսևորում»։

Բագրատ սրբազանն, իր հերթին, ոստիկանական գործողությունները որակել է «ահաբեկչություն» խաղաղ հավաքի մասնակիցների, ինչպես նաև ԱԺ հարևանությամբ գտնվող այգում եղած քաղաքացիների նկատմամբ։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---