Իրանի դեսպան․ Եթե երկրները խաղաղության ցանկություն են հայտնում, սպառնալիքի լեզվով չպետք է խոսեն

Իրանի դեսպան․ Եթե երկրները խաղաղության ցանկություն են հայտնում, սպառնալիքի լեզվով չպետք է խոսեն

PanARMENIAN.Net - ՀՀ–ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին, պատասխանելով Հայաստանի հասցեցին Ադրբեջանի սպառնալիքների մասին հարցին, ասել է, որ եթե երկրները խաղաղություն հաստատելու ցանկություն են հայտնում, ուրեմն սպառնալիքի լեզվով չպետք է խոսեն։

Նա նաև անդրադարձել է այն հարցին, թե ինչպիսին կլինի Իրանի արձագանքը Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հնարավոր ագրեսիայի դեպքում։

«Ինչ վերաբերում է ՀՀ հետ համագործակցության մեր ձևի մասին, ապա դա կախված է ՀՀ կառավարությունից։ Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել փոխադարձ ընկյալումների հիման վրա։ Այն, ինչ կբխի մեր երկու երկրների շահերից, բոլոր ոլորտներում կհամագործակցենք ՀՀ–ի հետ»,– վստահեցրել է դեսպանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Ըստ նրա` ցանկացած մակարդակում հնարավոր է համագործակցել ՀՀ–ի հետ, սակայն դա պետք է լինի փոխադարձ ընկալումների ու պայմանավորվածությունների հիման վրա։

Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։ Ավելի վաղ նա նաև հայտարարել է, որ եթե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---