Փաշինյանը շնորհավորել է Եվրոպայի խորհրդի նորընտիր գլխավոր քարտուղարին

Փաշինյանը շնորհավորել է Եվրոպայի խորհրդի նորընտիր գլխավոր քարտուղարին

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպայի խորհրդի նորընտիր գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին: Նա նշել է, որ առավել, քան երբևէ, ուժեղ Եվրոպայի խորհրդի կարիք կա՝ համընդհանուր արժեքների երաշխավորման ուժով նպաստելու և տևական դարձնելու խաղաղությունը։

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և ամենայն հաջողություն մաղթում մեծ ջանքեր և պատասխանատվություն պահանջող Ձեր լիազորությունների իրականացման ընթացքում։

Այս տարի նշվող Եվրոպայի խորհրդի 75-ամյակն ուղեկցվում է Եվրոպայում և դրանից անդին շարունակվող աշխարհաքաղաքական բարդ մարտահրավերներով: Ներկայիս բարդ ժամանակաշրջանում, երբ լուրջ փորձության են ենթարկվում ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները, առավել քան երբևէ առկա է ուժեղ Եվրոպայի խորհրդի կարիքը՝ համընդհանուր արժեքների երաշխավորման ուժով նպաստելու և տևական դարձնելու խաղաղությունը։

Համոզված եմ, որ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնավարման ընթացքում Ձեր ջանքերն ուղղված կլինեն մեր հիմնարար արժեքների ու սկզբունքների գերակայության երաշխավորմանը և ԵԽ ողջ աշխարհագրական տարածքում մարդու իրավունքների պաշտպանությանը՝ ի շահ կոնվենցիոն համակարգի արդյունավետ գործունեության և ԵԽ դերի բարձրացման:

Ցանկանում եմ հաստատել, որ այդ պատասխանատու առաքելությունում Դուք կարող եք ապավինել անձամբ իմ և Հայաստանի Հանրապետության կառավարության լիարժեք աջակցությանը։

Վերստին շնորհավորանքներ հղելով Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ ուրախ կլինեմ առաջին իսկ պատեհ առիթով Ձեզ հանդիպել, ինչպես նաև հյուրընկալել Ձեզ Հայաստանում»,–ասվում է շնորհավորական ուղերձում:

Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերանշանակվել է Եվրահանձնաժողովի նախագահ, Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---