Օ՛Բրայենը՝ ՀՀ–ի կողմից ֆրանսիական զենքի գնման մասին․ Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի

Օ՛Բրայենը՝ ՀՀ–ի կողմից ֆրանսիական զենքի գնման մասին․ Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի

PanARMENIAN.Net - Բաքվում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ՛Բրայեննը լրագրողների հետ հանդիպմանը, մեկնաբանելով ֆրանսիական զենքի գնումները ՀՀ կողմից, ասել է, որ յուրաքանչյուր երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի։

«Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն էլ է այդ ուղղությամբ աշխատում»,–ասել է նա, գրում է APA-ն։

Նա նաև մեկնաբանել է պաշտոնական Բաքվի մտահոգությունը Ֆրանսիայի կողմից Հայաստանին զինելու վերաբերյալ։

«Մենք լսել ենք, որ Հայաստանը զենք է գնում Ֆրանսիայից։ Դա նաև այն բանի ցուցիչ է, որ կողմերը քիչ են վստահում միմյանց, և դա կարելի է հասկանալ, քանի որ 30 տարվա հակամարտություն է եղել»,–ասել է նա։

ԱՄՆ պաշտոնյան նաև նշել է, որ կողմերն աշխտում են խաղաղության և վստահության կառուցման ուղղությամբ՝ հիշեցնելով, որ Հայաստանը նպաստում է, որ COP29–ն Ադրբեջանում անցնի։ Նա նաև դրական է գնահատել հայ գերիների ազատ արձակումն ու սահմանազատման գործընթացը։

Երևանն ու Փարիզը CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են կնքել։ Հունիսի 17-ին Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ՝ կողմերը կարևորել են ռազմատեխնիկական գործակցությունը, որի շուրջ ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ:

ՀՀ պաշտպանության նախարարության և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։ Պապիկյանը մասնակցել է Eurosatory միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, շրջել է տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, հանդիպումներ ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---