ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում գործընկերների հանդիպմանը, որը տեղի կունենա Վաշինգտոնում հուլիսի 9-11–ը։ Այդ մասին Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը, հայտնում է Turan.az-ը։

«Մենք ակնկալում ենք երկու երկրների մասնակցությունը։ Ընդհանուր առմամբ, նախատեսվում է 30 երկրի մասնակցություն»,–ասել է նա։

Նա նաև ասել է, որ Վաշինգտոնը պատրաստ է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։

«Խոսքն այն մասին է, ինչն առավել օգտակար կլիներ երկու կողմերի համար։ Հուսով եմ, որ ԱԳ նախարարները հնարավորություն կգտնեն հանդիպելու մոտ ապագայում։ Եթե դա տեղի ունենա Վաշինգտոնում, մենք ուրախ կլինենք ընդունել այն»,–ասել է նա, հայտնում է Haqqin.az-ը։

Բայց կան բազմաթիվ կանալներ և կողմերը նաև շատ արդյունավետ ուղիղ կապ են պահպանում։

«Մենք մասնակցում ենք այդ գործընթացին որպես բարեկամներ»,–ասել է Օ՛Բրայենը։

Բաքու այցից առաջ Օ՛Բրայենը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ ասել էր, որ ուղերձներ ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին փոխանցելու՝ այն մասին, որ եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը

«Նախագահ Ալիևի հետ մենք հետ շատ հստակ ենք՝ եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը։ Սա միայն Ադրբեջանի հարցը չէ, որը հուսով է իրեն կհարգեն, որպես գլոբալ լիդերի, քանի որ նրանք հյուրընկալում են COP29-ը, այլև ամբողջ տարածաշրջանի ու Կենտրոնական Ասիայի։ Այս բոլոր երկրներն արտահանում են միայն Չինաստանով կամ Ռուսաստանով։ Որպեսզի նրանք ունենան ելք, պետք է աշխատեն Ադրբեջանով։ Մեկ երթուղին անցնում է Վրաստանով Սև ծով, սակայն մյուսը՝ պոտենցիալ ավելի մեծը կանցներ Ադրբեջանով, Հայաստանով և Թուրքիայով, և այդ պատճառով մեզ անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ վերջ տալու պատերազմին ու սարսափելի հակամարտությանը, որը գոյություն ունի 90-ականներից։ Մեր ուղերձն այն է, որ եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը»,-ասել էր Պետդեպի պաշտոնյան։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---