ՀՀ–ն հաստատել է մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հարակից միջոցառումներին

ՀՀ–ն հաստատել է մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հարակից միջոցառումներին

PanARMENIAN.Net - Հայաստանը ստացել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին մասնակցելու հրավեր և հաստատել է մասնակցությունը: Այդ մասին ասել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը, հայտնում է Factor.am-ը։

«Այլ պայմանավորվածություն այս պահին չկա»,–ասել է Բադալյանը։

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը Բաքվում հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրում է Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում գործընկերների ձևաչափով հանդիպմանը։ Օ'Բրայենը հույս էր հայտնել, որ Վաշինգտոնում կկայանա նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---