Երևանում ապամոնտաժվում են չափորոշիչներին չհամապատասխանող գովազդները

Երևանում ապամոնտաժվում են չափորոշիչներին չհամապատասխանող գովազդները

PanARMENIAN.Net - Երևանի վարչական շրջաններում ապամոնտաժվում են սուպերմարկետների, խանութների, սրճարանների, բանկերի տեղեկատու դաշտով գովազդային մեծ վահանակները: Տնտեսվարողները ծանուցվում և նախազգուշացվում են, որոշ դեպքերում հենց իրենք էլ հեռացնում են վահանակները, հայտնում է քաղաքապետարանը։

Մի քանի վարչական շրջաններում գովազդային վահանակներն ու այլ տարբերակով եղած գովազդները մեծամասամբ հեռացվել են:

Երևանի ավագանին 2023 թվականի ապրիլին փոփոխություններ է կատարել արտաքին գովազդի տեղադրման, կրիչների և էսքիզների սահմանված չափորոշիչներում, որոնցով պահանջվում է բոլոր գովազդները համապատասխանեցնել նոր չափորոշիչներին:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---