Միրզոյանը Դուբրովնիկում ներկայացրել է ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում վերջին զարգացումները

Միրզոյանը Դուբրովնիկում ներկայացրել է ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում վերջին զարգացումները

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Խորվաթիայում անցկացվող Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում Ալբանիայի ԱԳ նախարար Իգլի Հասանիի հետ հանդիպումը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները։

Նա նաև նշել է խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համար։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր՝ միտված երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ընդլայնմանը, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունների լավագույնս իրացմանը։

Անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի։

Միրզոյանը Խորվաթիայում մասնակցում է Դուբրովնիկի համաժողովին, ծրագրված են նաև գործընկերների հետ երկկողմ հանդիպումներ։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---