Իրանում նախագահական ընտրությունների 2-րդ փուլ կանցկացվի

Իրանում նախագահական ընտրությունների 2-րդ փուլ կանցկացվի

PanARMENIAN.Net - Իրանում նախագահական ընտրությունների 2-րդ փուլ կանցկացվի՝ հունիսի 28–ին տեղի ունեցած ընտրություններում թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել ձայների 50 տոկոսից ավելին։

Ընտրությունների 2–րդ փուլը տեղի կունենա հուլիսի 5–ին։ Այդ մասին հայտարարել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ Մոհսեն Էսլամին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Առաջին փուլի նախնական արդյունքներով՝ Իրանի առողջապահության նախկին նախարար, բարեփոխիչների թևի ներկայացուցիչ Մասուդ Պեզեշքիանը հավաքել է ավելի քան 10․4 մլն ձայն, իսկ նրա գլխավոր մրցակից, պահպանողական թևի թեկնածու Իրանի անվտանգության խորհրդում հոգևոր առաջնորդ Սաիդ Ջալիլին՝ ավելի քան 9․4 մլն:

Նախագահի արտահերթ ընտրությունները նշանակվել էին ուղղաթիռի կործանման հետևանքով նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահից հետո։ Նախագահի պաշտոնի համար պայքարում էր 4 թեկնածու՝ խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը, առողջապահության ու բժշկական կրթության նախկին նախարար, խորհրդարանի անդամ Մասուդ Փեզեշկիանը, ներքին գործերի և արդարադատության նախկին նախարար Մուստաֆա Փուրմոհամադը, միջուկային հարցերով նախկին բանակցող և Ազգային անվտանգության գերագույն խորհրդում Խամենեիի ներկայացուցիչ Սայիդ Ջալիլը։

Երևանում ևս ընտրատեղամասեր էին բացվել՝ Կապույտ մզկիթի տարածքում և Իրանի դեսպանատանը։

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---