Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է

Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է

PanARMENIAN.Net - Մեկնարկել են Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու (հասարակական կառույցի) վերականգնման աշխատանքները, որոնք իրականացվում են Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի կազմած վերականգնման նախագծով։

Աշխատանքներն իրականացվում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով։

Գիտահետազոտական կենտրոնը, գիտանախագծային աշխատանքների գծով տնօրենի տեղակալ, ճարտարապետ Հովհաննես Սանամյանի գլխավորությամբ, իրականացնում է վերականգնման աշխատանքների հեղինակային հսկողությունը։

Ըստ ժամանակացույցի՝ նախապատրաստվել է շինհրապարակը, հայտնում է Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը։

Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը, կապվում են տախտակամածները՝ հիմնական վերականգնման աշխատանքների համար։

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---