Մինչև հուլիսի 4–ն անձրևներ կտեղան՝ առանձին հատվածներում հորդառատ․ 3-5 աստիճանով կհովանա

Մինչև հուլիսի 4–ն անձրևներ կտեղան՝ առանձին հատվածներում հորդառատ․ 3-5 աստիճանով կհովանա

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում հուլիսի 1-3-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։

Հուլիսի 1-2-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հուլիսի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 19-24մ/վ արագությամբ: Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 1-2-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, հուլիսի 3-5-ին աստիճանաբար կբարձրանա 4-6, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 10-12 աստիճանով:

Երևանում հուլիսի 1-3-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 1-2-ին՝ հորդառատ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 18-23մ/վ, երեկոյան ժամերին՝ 17-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հուլիսի 1–ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում սպասվում է +29 աստիճան, հուլիսի 2–ին՝ +27։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---