Բիբլոս Բանկ Արմենիայի նոր առաջարկը. Համալրվող ավանդ՝ ճկուն պայմաններով

Բիբլոս Բանկ Արմենիայի նոր առաջարկը. Համալրվող ավանդ՝ ճկուն պայմաններով

PanARMENIAN.Net - Բիբլոս Բանկ Արմենիան ներկայացրել է համալրվող ավանդի հատուկ առաջարկ՝ ֆինանսական միջոցների դինամիկ աճի համար։

Ավանդը ներդնելուց հետո այն կարելի է համալրել ցանկացած պահի (բացառությամբ դրա ավարտին նախորդող երեք ամսվա ընթացքում) և ստանալ տոկոսները ամեն եռամսյակ։

Ավանդները ներգրավվում են սկսած 500,000 դրամից, $5000-ից, €5000-ից, մրցունակ տոկոսադրույքով և օվերդրաֆտի հնարավորությամբ։

Առաջարկի շրջանակում ավանդ ներդնող Հաճախորդները կստանան 50% զեղչ՝ անհատական պահատուփերի վարձակալության համար։

Ավանդ ներդնել հնարավոր է Բիբլոս Բանկ Արմենիայի ցանկացած մասնաճյուղում, իսկ հայտ ձևակերպել կարելի է նաև առցանց տարբերակով։

Առաջարկը գործում է մինչև դեկտեմբերի 31-ը։ Մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում։

Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ-ն հիմնադրվել է 2007 թվականին։ Այսօր Երևան քաղաքում գործում է Բանկի չորս մասնաճյուղ, որտեղ հաճախորդներն օգտվում են տարատեսակ բանկային ծառայություններից և ստանում ֆինանսական խորհրդատվություն։ Բանկն իր հաճախորդներին տրամադրում է միջազգային ստանդարտներին համապատասխան կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---