Ֆրանսիայում ԱԺ ընտրությունների առաջին փուլում հաղթել են Լը Պենի գլխավորած աջակողմյան պոպուլիստները

Ֆրանսիայում ԱԺ ընտրությունների առաջին փուլում հաղթել են Լը Պենի գլխավորած աջակողմյան պոպուլիստները

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլի արդյունքներով հաղթել է Մարին լը Պենի «Ազգային միավորումը»։ Ըստ պաշտոնական տվյալների, աջակողմյան պոպուլիստները հավաքել են քվեների 33 տոկոսը, հայտնում է Deutsche Welle-ն։

Ձախակողմյանների և կանաչների «Նոր ժողովրդական ճակատ» ընտրական դաշինքի օգտին քվեարկել է ընտրողների 28 տոկոսը, իսկ Էմանուել Մակրոնի գլխավորած ուժի համար՝ 20 տոկոսը։

Ըստ 3 տարբեր սոցիոլոգիական ընկերությունների տվյալների, երկրորդ տուրի արդյունքում, որը կայանալու է հուլիսի 7–ին, աջակողմյան պոպուլիստները կարող են ստանալ հարաբերական կամ նույնիսկ բացարձակ մեծամասնություն Ազգային ժողովում։

577 տեղի բաշխումը խորհրդարանում կախված կլինի նրանից, թե կհանեն արդյոք թեկնածուներն իրենց թեկնածությունները՝ թույլ չտալու համար «Ազգային միավորման» հաղթանակը։

Ընտրողների մասնակցությունն առաջին փուլին գերազանցել է 60 տոկոսը, որն ամենաբարձր ցուցանիշն է վերջին տասնամյակներում։

Հունիսի 10–ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր խորհրդարանը լուծարելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին, երբ պարզվել է, որ Եվրախորհրդարանի ընտրությունների նախնական արդյունքների համաձայն վստահ հաղթանակ է տանում ծայրահեղ աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցությունը, որ գլխավորում է Մարին լը Պենը։

Նշվում է8, որ արտահերթը մեծ ռիսկ է Մակրոնի համար՝ նա կարող էր այլ կերպ արձագանքել․ շարունակել իր կուրսը՝ հույս ունենալով, որ ֆուտբոլի աշխարահի առաջնությունն ու Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերը որոշ ժամանակով կշեղեն մարդկանց ուշադրությունը քաղաքականությունից։ Հավանաբար, Մակրոնն ակնկալում է, որ իր «Վերածնունդ» կուսակցությունը կկարողանա ռևանշի հասնել առաջիկա ընտրություններում։

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---