ԱՄՆ դեսպան․ Գալիք տարիներին նպատակ ունենք թարմացնելու ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսությունը

ԱՄՆ դեսպան․ Գալիք տարիներին նպատակ ունենք թարմացնելու ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսությունը

PanARMENIAN.Net - ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Ժողովրդավարության հայկական ֆորումին հայտարարել է, որ գալիք տարիներին նպատակադրված են թարմացնել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսությունը։

«Այն դառնալու է ռազմավարական գործընկերություն՝ ապահովելու ավելի արդյունավետ համագործակցություն։ Հուսով եմ, որ այս համագործակցությունը կամրապնդի ՀՀ-ի ինքնիշխանությունը։ Հպարտ եմ այն աշխատանքով, որ արվում է ժողովրդավարության ամրապնդման և մարդու իրավունքների ապահովման տեսանկյունից։ Հետևաբար, ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ-ին՝ պայքարելու կոռուպցիայի դեմ, ոստիկանական բարեփոխում իրականացնելու գործում և արդար ընտրությունների կայացման հարցում։ Նաև աշխատում ենք մեդիա ազատության ապահովման համար, որպեսզի խոսքի ազատության իրավունքները պահպանված լինեն»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Նա նաև իր գնահատանքն է հայտնել այն զարգացումների վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել ՀՀ-ում ժողովրդավարության տարածման տեսանկյունից, ում խոսքով՝ քաղաքացիական հասարակությունը շատ կարևոր դեր է խաղացել այս հարցում։

Դեսպանը նշել է, որ Հայաստանը, թեև մարտահրավերների է բախվել՝ ներառյալ սահմանային միջադեպերը, ԼՂ փախստականների ներհոսքը, բայց հավատարիմ է մնացել ժողովրդավարական ապագային։

«Ձեր հանձնառությունը ժողովրդավարկան ապագային օրինակ է աշխարհի համար, որ հնարավոր է ժողովրդավար աշխատել և դրանք իրար չեն հակասում։ ԱՄՆ-ն հպարտ է, որ այս ամենին աջակցում է էներգետիկայի, առևտրի և այլ որորտներում ևս»,-ասել է նա։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը նշել է նաև, որ այնպես չի, որ ուզում են ՀՀ-ն կատարյալ լինի։

«ԱՄՆ-ն էլ կատարյալ չի մարդու իրավունքների ճանաչման գործում, սա շարունակական հանձնառություն է պահանջում և մեր երկրի, և ձեր երկրի համար, շարունակում ենք աշխատել միմյանց հետ, ստեղծենք մի աշխարհ, որտեղ ժողովրդավարությունը զարգանում է»,-ասել է դեսպանը։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---