Թուրքական Կայսերիում ամբոխը հարձակվել է սիրիացիներին պատկանող գույքի վրա

Թուրքական Կայսերիում ամբոխը հարձակվել է սիրիացիներին պատկանող գույքի վրա

PanARMENIAN.Net - Թուրքիայի կենտրոնական Կայսերի (Կեսարիա) նահանգի Մելիքգազը շրջանի Դանըշմենթգազի թաղամասում մի խումբ մարդիկ հարձակվել են սիրիացիներին պատկանող աշխատատեղերի և մեքենաների վրա:

Դեպքի վայրում տեղի ունեցածի հետևանքով վիրավորվել է ոստիկանության 10 աշխատակից, հայտնում է Ermenihaber-ը։

Նշենք, որ ավելի վաղ լուրեր էին տարածվել մի սիրիացի տղամադրու կողմից երեխայի բռնության ենթարկվելու մասին, ինչն էլ պատճառ էր հանդիսացել դեպքերի նման զարգացման:

Կայսերիի նահանգապետը հայնդես էր եկել դեպքի մասին հայտարարությամբ՝ նշելով, որ բռնություն իրականացնելու համար կասկածվող անձը ձերբակալվել է, իսկ երեխան գտնվում է հատուկ վերահսկողության ներքո:

Նահանգի ոստիկանապետ Աթանուր Այդընն էլ հայտարարել էր, որ կասկածյալն իր ընտանիքի հետ միասին աքսորվելու է երկրից:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---