ԱԳՆ–ն՝ ՀՀ–Թուրքիա հանդիպման մասին․ Երբ պայմանավորվածություն լինի, կիրազեկվի

ԱԳՆ–ն՝  ՀՀ–Թուրքիա հանդիպման մասին․ Երբ պայմանավորվածություն լինի, կիրազեկվի

PanARMENIAN.Net - Արտաքին գործերի նախարարությունը, արձագանքելով լրատվամիջոցների հարցումներին, հայտարարել է, որ ՀՀ և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման մասին հանրությունը կիրազեկվի, երբ լինի պայմանավորվածություն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

Տեղեկատվություն էր տարածվել, թե հուլիսի 2-ին նախատեսվում է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպում Մարգարայում:

«Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո հանրությունը պատշաճ ժամկետում կիրազեկվի»,–ասվում է գրառման մեջ։

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հունիսի 27–ին Տալլինում էստոնացի գործընկերոջ` Մարգուս Ցահքնայի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Ժամանակն է կյանքի կոչել Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։

Հունիսի 25-ին Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ: Այս տարվա մարտին նախարարները բանակցություններ էին վարել Անթալիայում դիվանագիտական համաժողովի շրջանակում։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---