ՌԴ–ում ՀՀ դեսպանը Բելգորոդ է այցելել

ՌԴ–ում ՀՀ դեսպանը Բելգորոդ է այցելել

PanARMENIAN.Net - Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային այցով այցելել է Բելգորոդ, որտեղ մայիսի 12–ին շենք էր փլուզվել ուկրաինական կողմի գնդակոծությունից։ Դեսպանն այցելել էր շենքի գտնվելու վայր, որտեղ փլուզվել էր տան մուտքերից մեկը։

«Սա վայր է, որտեղ կենտրոնացած է տասնյակ մարդկանց վիշտը, ոչ միայն տուժածների, կարծում եմ սա հոգեբանական ազդեցություն է գործում ամբողջ քաղաքի վրա։ Այստեղ կարելի է միայն կարեկցանք զգալ, այս վշտի ամբողջ մասշտաբն ընկալել։ Եվ, բնականաբար, ցանկություն է առաջանում, որ այս ամենն ավարտվի որքան հնարավոր է շուտ»,–ասել է ՀՀ դեսպանը լրագրողներին, գրում է ՏԱՍՍ–ը։

Ռուսական կողմը հայտնել է շենքի փլուզման հետևանքով 17 զոհի մասին։

Հունիսի 2–ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը և Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կապարետյանը ուկրաինական Բուչա էին այցելել։ Հայկական պատվիրակությունը դեղորայք էր նվիրաբերել Բուչայի բժշկական հաստատություններին։ Պատվիրակության անդամները նաև ծաղիկներ էին խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Բուչայի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում։ ՌԴ ԱԳՆ–ն այդ կապակցությամբ բողոքի նոտա էր հղել ՀՀ ԱԳՆ–ին։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, արձագանքելով հայկական պատվիրակության այցին Կիև և Բուչա, հայ խորհրդարանականներին կոչ էր արել Բուչայում զոհվածների ցուցակ փոխանցել։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---