ՔԿ. Շահրամանյանի մեքենան առգրավվել է թմրամիջոցների շրջանառության գործի շրջանակում

ՔԿ. Շահրամանյանի մեքենան առգրավվել է թմրամիջոցների շրջանառության գործի շրջանակում

PanARMENIAN.Net - Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան առգրավվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործի շրջանակում։ Տեղեկությունը հաստատել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը, հայտնում է Factor.am-ը։

Ավելի վաղ լրատվականը գրել էր, որ իր տեղեկություններով՝ Շահրամանյանի մեքենան առգրավվել է ամիսներ առաջ հասարակական հիմունքներով նրա օգնական Աշոտ Դանիելյանի մոտ թմրանյութ պահելու և իրացնելու մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։

Հունիսի 21-ին ՆԳՆ ոստիկանության հատուկջոկատայինները կոտրել էին Երևանում Արցախի Հանրապետության հատուկ ներկայացուցչության երկաթյա դարպասը, ներխուժել ներս և առգրավել Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան։ Այդ օրը Շահրամանյանը հարցաքննության էր հրավիրվել։ Սակայն Factor.am-ի տեղեկություններով՝ Արցախի վերջին նախագահը հարցաքննվել է իր աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սարգիս Գալստյանին առնչվող քրեական վարույթի շրջանակում։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---