«Շիրակ» օդակայանում ռումբի մասին ահազանգը կեղծ էր

«Շիրակ» օդակայանում ռումբի մասին ահազանգը կեղծ էր

PanARMENIAN.Net - Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ռումբի առկայության մասին ահազանգը կեղծ է եղել։ Այդ մասին ասել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը, հայտնում է «Փաստինֆոն»։

«Այս պահին միջոցառումներ են ձեռնարկվում ահազանգողին հայտնաբերելու ուղղությամբ։ Օդանավակայանի բնականոն աշխատանքը վերականգնվել է»,- նշել է նա։

Հուլիսի 2–ի առավոտյան՝ 8։30-ի սահմաններու մ ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանում ռումբ է դրված: Օդանավակայանի աշխատակիցները տարհանվել էին։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---