Թուրքիայի քաղաքներում շարունակվում են հակասիրիական ջարդերը՝ կոտրում դռները, հրկիզում բնակարանները

Թուրքիայի քաղաքներում շարունակվում են հակասիրիական ջարդերը՝ կոտրում դռները, հրկիզում բնակարանները

PanARMENIAN.Net - Թուրքիայի տարբեր քաղաքներում շարունակվում են հակասիրիական ջարդերը։ Անթալիայում գտնվող Սերիկ քաղաքում թուրքերը սկսել են կոտրել դռներն ու ներխուժել սիրիացի ներգաղթյալները տները, դուրս նետել նրանց իրերն ու հրկիզել բնակարանները, հայտնում է APA-ն։

Սիրիացիներին ծեծի են ենթարկել, հարձակվել նրանց օբյեկտների վրա։

Նման գործողություններ են տեղի ունեցել նաև Ղազիանտեպում, Բուրսայում, Ստամբուլում։ Հաթայում հրկիզել են սիրիացիներին պատկանող մթերային խանութը։

Մի խումբ թուրքեր հավաքվել են Սիրիայի հետ սահմանին գտնվող Օնչուփինար անցակետի մոտ։

Հուլիսի 1–ին հակասիրիական ցույցեր են տեղի ունեցել Կայսերիում։ Նշվել էր, որ դրանց բռնկման պատճառը փոքր աղջկա բռնաբարությունն է եղել սիրիացի փախստականների կողմից։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 1–ին դատապարտել էր հարձակումները սիրիացիների վրա՝ կատարվածի պատճառներից մեկը համարելով «ընդդիմության թունավոր հռետորաբանությունը»։

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---