ՃՈ տուգանքը վճարելու արտոնությունից օգտվելու վերջնաժամկետը հուլիսի 8-ն է

ՃՈ տուգանքը վճարելու արտոնությունից օգտվելու վերջնաժամկետը հուլիսի 8-ն է

PanARMENIAN.Net - ՃՈ տուգանքը 50 տոկոսով և մնացորդ գումարի համապատասխան կատարողական ծախսը վճարելու օրենքով նախատեսված արտոնությունից հարկադիր կատարման փուլում օգտվելու վերջնաժամկետը հուլիսի 8-ն է, հայտնում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը։

«Հորդորում ենք այն քաղաքացիներին, ովքեր դեռ չեն հասցրել կատարել վճարումներ մինչև ապրիլի 5-ը հարկադիր կատարման ներկայացված ՃՈ տուգանքների համար, շտապեն օգտվել արտոնությունից։ Վճարումները հնարավոր է իրականացնել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակ», «Հետախուզումներ» թվային հարթակների, ինչպես նաև բանկերի և վճարահաշվարկային տերմինալների, իսկ աշխատանքային օրերին՝ նաև Ծառայության Երևան քաղաքի և մարզային ստորաբաժանումների սպասարկման գրասենյակներ այցելելով»,–ասվում է հաղորդագրության մեջ։

«Անձնական գրասենյակում» հնարավոր է գրանցվել նաև «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով։

Գործադիրը հավանություն է տվել օրենքների նախագծերի փաթեթին, որով տուգանքը 15 օրում վճարելու դեպքում վարորդը 30 %-ով պակաս կվճարի, իսկ եթե ծանուցումները ստանա roadpolice.am-ով, այն կնվազի ևս 20 %-ով։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---